BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Քրիստոնեությունը միակ կրոնն է, որտեղ իսկապես կրելու բան կա

Քրիստոնեությունը միակ կրոնն է, որտեղ իսկապես կրելու բան կա
25.10.2022 | 07:22

«Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի: Դարձյալ ասում եմ. եթե մեկն ավետարանի ձեզ ավելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովյա՛լ լինի»:
Գաղ.1;8-9

Առաքյալի խիստ խոսքը, որը նա երկրորդում է ո՛չ աննպատակ, հստակորեն վերաբերվում է համաշխարհային կրոններից մեկին` իսլամին: Նրա հիմնադիր Մուհամեդ «մարգարեն» իր կրոնի հիմնական գաղափարները ստացել է մի ինքնակոչ «հրեշտակից», որն ինքն իրեն անվանել է Ջիբրիլ (Գաբրիել), այնինչ առաքյալը արգելում է հավատալ անգամ իսկական հրեշտակներին: Ամեն մի հայտնություն ծանր է անդրադառնում Մուհամեդի առողջության վրա: Մուհամեդը ինքը քրիստոնյա էր, քաջ ծանոթ էր Սուրբ Գրքին, ինչը նրան շատ է օգնում այն վարպետորեն խեղաթյուրելու հարցում: Մուհամեդը իր հիմնած կրոնը դարձնում է արաբական հեթանոս ցեղերի միավորման միջոց. չէ՞ որ բոլորն էլ Իբրահիմի (Աբրահամի) սերունդն են` Իսմայելի զավակները: Մուհամեդը հասավ իր նպատակին, իսկ նրա գործընկեր «Ջիբրիլը»` իր նպատակին. ստեղծվել էր քրիստոնեությանը հակակշռող հզոր կրոնական մոլեռանդ ուժ` իսլամը: Սուրբ Երրորդության հավատքը Ղուրանում ծաղրվում է. «Քրիստոնյաները չգիտեն հաշվել. մեկին ասում են երեք, իսկ երեքին` մեկ»: Ղուրանում Հիսուսը «պատվավոր» տեղ ունի. նա մարգարե է (Իսա մարգարեն)` շատ ավելի մեծ, քան Մուհամեդը:


«Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է, խոնարհ ձեւանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով, անտեղի հպարտանալ մարմնական մտածումներով: Այդպիսին չի կարող կապված լինել գլխին՝ Քրիստոսին, որից ամբողջ մարմինը, հոդերով եւ հոդակապերով հաղորդակցված եւ միակցված, իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է»:


Վերջերս ՀՀ մասշտաբով մի շատ կարեւոր մասնագետ միամիտ ու անպատասխանատու կերպով կարծիք հայտնեց, թե մորմոնները արմատական քրիստոնյաներ են, այնինչ նրանց գործունեությունը ճիշտ հակառակն է փաստում: Մորմոնները ևս պնդում են, որ իրենց «սուրբ գիրքը», «մորմոնի գիրքը» ստացել են հրեշտակային հայտնությամբ: «Եթե մեռաք Քրիստոսի հետ եւ այս աշխարհի տարերքի իշխանությունից դուրս եկաք, էլ ինչո՞ւ աշխարհում ապրող էակների նման հետեւում եք կանոններին՝ ասելով. Մի՛ մոտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպչիր: Նրանք կարող են իմաստուն ձեւանալ իրենց ինքնակամ կրոնով, խոնարհությամբ եւ իրենց մարմնի խստակեցությամբ. բայց այդ բոլորը մարմնական ցանկությունները զսպելու համար ոչ մեկ արժեք չեն ներկայացնում» (կող.2;16-23): Այս խոսքերը կարելի է վերագրել արևելյան կրոններին. նրանց զրկանքներն ու խստակեցությունը ընդամենը մարմնամարզություն են և ո՛չ աստվածպաշտություն, այնինչ «մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչ աստվածպաշտությունը օգտակար է ամեն ինչի. եւ նա ունի կյանքի ավետիսը, ա՛յս կյանքի եւ հանդերձյալի» (Ա Տիմ.4;8): Եթե մյուս կրոնների հետևորդները ստանում են իրենց աղոթքների պատասխանները, ապա միայն այն բանի շնորհիվ, որ Ամենակալ Աստված «Իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա, եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղավորների վրա» (Մատթ.5;45), քանզի նա առանց խտրության բոլորի Աստվածն է : Եվս մեկ համաշխարհային ու աշխարհում հնագույն կրոնի` սատանայապաշտության գերնպատակն է. «Ամեն ինչ անել քրիստոնեությունը հեղինակազրկելու համար»: Կրոնական աշխարհում տիրող այսօրվա միտումը` Ճշմարիտ Աստծուն և աստվածպաշտությունը նույն հարթության վրա դնել այլ դիվային պաշտամունքների հետ, միևնույն բանը (սատանայապաշտություն ) չէ՞: Այսօր իբր թե մարդը կարող է ազատ դավանել` ինչ ուզում է, բայց հենց այդտեղ է ծուղակը. Քրիստոս եկավ բոլոր մյուս դավանություններն ու պաշտամունքները խափանելու և ո՛չ թե դրանց շարքում հերթագրվելու: «Հիսուս Տեր է», և «Ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի»:Սակայն Նա նրա՛նց Տերն է, ովքեր միայն ասողներ չեն, այլ կատարողներ. «Ո՛չ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հոր, որ Երկնքում է» (Մատթ.7;21):

Հիսուս հերթականը չէ, Նա միակն է: Այլապես Աստված չէր մարդանա, այլ մատնացույց կաներ բուդդաներին և կոնֆուցիոսներին ու կհրամայեր դիմել նրանց իմաստությանը: Բայց ո՛չ, Աստված որոշեց մարդկանց տալ Ի՛ր Իմաստությունը:
Ամեն նպատակ ունի դեպի իրեն տանող ճանապարհը, և եթե մեր նպատակը Աստված է, դեպի Նրան տանող Ճանապարհը Մեկն է ու Միակը` Հիսուս Քրիստոս: Քանի դեռ մարդը չի կանգնել ճշմարիտ ճանապարհի վրա, չի էլ հալածվի արդարության ճանապարհից: Այս աշխարհում շատերն են հալածվել, բայց շատ քչերը` Ճշմարտության համար: Այս անօրեն աշխարհում ամեն մի ճշմարիտ աստվածապաշտ ստիպված է լինել Աստծո դատապաշտպանը` «ի լրումն ժամանակի», երբ կգա, կհասնի այս դատապարտված աշխարհի վախճանը:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 9844

Մեկնաբանություններ